Հավի փափկամիսը՝ ֆրանսիական ձևով
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 400 գ
2. Շամպինիոն – 250 գ
3. Մայոնեզ – 250 գ
4. Պանիր – 100 գ
5. Կարտոֆիլ – 2 հատ
6. Լոլիկ – 2 հատ
7. Սոխ – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Սունկը բարակ շերտատել: Սոխը մաքրել, մանր կտրատել: Տապակել սունկը և սոխը: Փափկամիսը շերտատել, ծեծել: Կաղապարը յուղապատել:
2. Հերթով շարել՝ հավ, մի փոքր մայոնեզ, շերտատած կարտոֆիլ, մայոնեզ: Դրանից հետո՝ սունկ և սոխ, մայոնեզ, լոկիկ, կրկին մայոնեզ: Վրան լցնել քերած պանիր:
3. Կաղապարը ծածկել կափարիչով և 40 րոպե դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Հետո կափարիչը վերցնել և ևս 10 րոպե թողնել ջեռոցում: Մատուցել՝ զարդարելով կտրատած կանաչիով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը