
Նրբահամ կարտոֆիլը՝ տապակած սնկով

Բաղադրիչներ
1. Շամպինիոն – 500 գ
2. Կարտոֆիլ – 8 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Թթվասեր – 250 գ
5. Ալյուր – 1 ճ/գ
6. Ձիթապտղի յուղ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը կեղևազրկել:
2. Սոխը մանր կտրատել և խառնել 1 ճ/գ ալյուրի հետ: Տապակել բուսայուղով:
3. Կարոտֆիլը բարակ շերտատել:
4. Սունկը մանրացնել և տապակել առանձին տապակի մեջ:
5. Կաղապարի մեջ շարել կարտոֆիլը:
6. Ավելացնել սունկը, սոխը, համեմունքները և թթվասերը: Լավ խառնել և եփել 40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը