«Հեռացիր, գնա, այ մարդ, քանի դեռ ամբողջ երկիրը չես հանձնել»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լսեցի կապիտուլյանտի նվաստացուցիչ խոսքը Անվտանգության խորհրդի նիստում։
Սահմանը պաշտպանելու փոխարեն սա առաջարկում է դուրս բերել մեր զորքը Սոթք-Խոզնավար հատվածից։
Եթե ՀՀ սահմանները Ռուսաստանը կամ ԵԱՀԿ համանախագահ երկրները պետք է պահեն, բա դու ո՞վ ես ու ինչացու՞։
Կապիտուլյանտի յուրաքանչյուր գործողություն մեզ ավելի է մոտեցնում ինքնիշխանության վախճանին:
Հեռացիր, գնա, այ մարդ, քանի դեռ ամբողջ երկիրը չես հանձնել։
Սա մեր ազգի համար դարձավ «տրոյական ձի»՝ սահմանները բացելով թշնամու առաջ։
Հ.Գ. Էս անկարող թրքամոլին սատարողը, լինի՝ պաշտոնյա, թե մոլորյալ քաղաքացի, սատարում է Հայաստանի անկախության կործանմանը»։