Բաժիններ՝

Աղցան՝ տապակած լոլիկներով

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 400 գ

2. Հազարի թերթիկ – 75 գ

3. Սխտոր – 1 պճեղ

4. Բնական յոգուրտ – 200 մլ

5. Ձիթայուղ – 55 մլ

6. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Լոլիկը օղակաձև շերտատել: Տապակը տաքացնել, մի փոքր ձիթայուղ լցնել և երկու կողմից տապակել լոլիկները:

2. Բնական յոգուրտը և 50 մլ ձիթայուղը խառնել: Սխտորը սեղմել դանակով և մանր կտրատել: Սխտորը ավելացնել յոգուրտին և ձիթայուղին, աղ և պղպեղ ցանել:

3. Ստացված սոուսը լցնել հազարի վրա, ավելացնել տապակած լոլիկը և մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս