Բաժիններ՝

Սենյակները տակնուվրա անելուց հետո ոսկյա շղթա, օծանելիք ու փող էին գողացել…

Մայիսի 5-ին Տերյան փողոցի շենքերից մեկում գողություն էր կատարվել։ Քաղաքացին երեկոյան տուն էր եկել ու տեսել, որ իր վարձակալած բնակարանի դռան փականը կոտրված է, տնից էլ գողություն են արել։ Սենյակները տակնուվրա անելուց հետո ոսկյա շղթա, օծանելիք ու փող էին գողացել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, պարզեցին, որ գողությունն արել է Անդրանիկի փողոցի 45-ամյա մի բնակիչ։

Մայիսի 17-ին նա բերման ենթարկվեց և ներկայացվեց տարածքային քննչական բաժին:
Կասկածվողի բնակարանի խուզարկությամբ, որպես իրեղեն ապացույց, հայտնաբերվել է տուժողի օծանելիքը:

Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31