Բաժիններ՝

Եթե չեք փորձել այս ուտեստը, ապա շտապ ուղղեք այդ սխալը

Բաղադրիչներ

1. Շամպինիոն (մեծ) – 12 հատ

2. Սոխ – 1 հատ

3. Պանիր – 150-180 գա

4. Չորահաց – 1 ճ/գ

5. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Սունկը լվանալ և չորացնել: Զգուշությամբ հեռացնել ոտքերը: Պատրաստի սնկերը շարել յուղապատ տապակին, աղ ցանել:

2. Պատրաստել խճողակը: Մանր կտրատել սոխը, սնկի ոտքերը աղալ, պանիր քերել: Սոխը տապակել բուսայուղով 2-3 րոպե: Ավելացնել աղացած սունկը, աղ և պղպեղ ցանել, տապակել սոխի հետ 5 րոպե:

3. Ավելացնել չորահացը: Սունկը սոխի հետ մի փոքր սառեցնել և խառնել պանրի կեսի հետ:

4. Սնկերը լցոնել խճողակով: Վրան ավելացնել քերած պանրի մնացած մասը:

5. Պատրաստել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 10-12 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31