Մարսելոն կարող է չխաղալ «Չելսիի» հետ՝ ընտրություններին մասնակցելու համար
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան հանդիպումը (առաջին խաղը՝ 1:1):
Իսպանական El Mundo թերթի համաձայն՝ բրազիլացին հրավիրվել է մասնակցելու Մադրիդի վեհաժողովի ընտրությունների վերստուգիչ հանձնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 4-ին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղից մեկ օր առաջ։
Այս պահին Մարսելոն փորձում է բանակցություններ վարել իշխանությունների հետ ընտրությունները բաց թողնելու թույլտվության շուրջ, բայց նրան մերժում են:
Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով՝ Մարսելոն չի կարող թռչել Մադրիդի «Ռեալի» հետ։
2011 թվականին Մարսելոն Իսպանիայի քաղաքացիություն ստացավ: Այդ պատճառով նա պարտավոր է ընտրություններին մասնակցել:
«Չելսիի» դեմ խաղում 32-ամյա խաղացողը խաղադաշտում անցկացրեց 77 րոպե: Մադրիդի «Ռեալից» ներկայումս վնասվածք ունի Ֆերլան Մենդին, սակայն հաղորդվում է, որ նա կկարողանա վերականգնվել լոնդոնյան ակումբի դեմ իր երկրորդ խաղի համար: Այս դեպքում նա խաղադաշտ կմտնի հենց սկզբից:
Նկատենք, որ ընտրությունները շրջանցելու հնարավորություն կա: 2019 թվականին «Լևանտեի» դարպասապահ Աիտոր Ֆերնանդեսը բաց թողեց քվեարկությունը, որին նա պետք է մասնակցեր որպես դիտորդ: Ընտրության օրը նրա թիմը խաղում էր «Ատլետիկի» հետ:
Մասնագիտական մարզիկները և այլ խավերի անդամներ, ովքեր պարտավոր են մասնակցել ընտրությունների անցկացման օրը նախանշված հանրային միջոցառումներին, կարող են բողոքարկել քվեարկությունից խուսափելու համար: Սակայն այս պահին Մարսելոյի խնդրանքը չի բավարարվում:
Մադրիդը «Չելսիի» հետ խաղում է մայիսի 5-ին, Լոնդոնում:
Սիրարփի Աղաբաբյան