
Մեսսին կմնա միայն Չեմպիոնների լիգայի համար

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է որոշակի պայմաններում մնալ ակումբում:
Ըստ Televisión Española-ի, հարձակվողի հայրը և գործակալ Խորխե Մեսսին «Բարսայի» նախագահ ժոան Լապորտային ասել է, որ իր որդին ցանկանում է մնալ կատալոնական ակումբում, պայմանով, որ կազմն ուժեղացվի այնպիսի մակարդակի, որը թույլ կտա նրան պայքարել Չեմպիոնների հաղթանակի համար:
Միաժամանակ պնդում են, որ 33-ամյա ֆուտբոլիստը համաձայն է աշխատավարձի կրճատմանը:
Խորխե Մեսսին տեղյակ է ակումբի ներկայիս տնտեսական իրավիճակին՝ նրա որդին պատրաստ է առաջին անգամ նոր պայմանագրով երկու անգամ կրճատել աշխատավարձը: Միևնույն ժամանակ, նա մտածում է երկարաժամկետ պայմանագրի մասին՝ 10 տարի ժամկետով:
Ենթադրվում է, որ նրանցից երկուսը նա կաշխատի որպես խաղացող, ապա կցանկանա խաղալ MLS-ում, իսկ դրանից հետո՝ վերադառնալ աշխատանքի «Բարսելոնայի» մարզական բաժնում:
Իսպանիայի գավաթը նվաճելուց հետո և հաշվի առնելով, որ «Բարսան» դեռ Լա Լիգայում հաղթելու որոշակի հնարավորություն ունի, Մեսսին կարծում է, որ թիմը հեռանկարներ ունի, և դա ազդում է ակումբում մնալու նրա մտադրության վրա:
Սիրարփի Աղաբաբյան