
«Պետք չէ վախենալ Մեսսիի հեռանալուց»․ Էնրիկե

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով նախկինում աշխատել է «Բարսելոնայի» հետ, խոսել է կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիի ապագայի մասին, որը կարող է ամռանը լքել ակումբը:
««Բարսելոնան» կրկին կսկսի տիտղոսներ նվաճել՝ առանց Մեսսիի: Ակումբը չպետք է վախենա կյանքից, որը կսկսվի առանց նրա: Նրան պահելու համար շատ զոհեր են պետք, և դա ինձ համար լավ տարբերակ չի թվում:
Որպես «Բարսային» մոտ կանգնած մեկը՝ ես կցանկանայի, որ Մեսսին մնա: Դա ռոմանտիկ պատմություն կլիներ. Լեո Մեսսին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսայի» մարզաշապիկով»,- ասել է Էնրիկեն կատալոնական TV3-ի կողմից նկարահանված վավերագրական ֆիլմի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի 31 խաղերում 33-ամյա ֆուտբոլիստն ունի 26 գոլ ու 9 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան