Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավորին ծննդյան 75-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական նամակ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդին՝ նրա ծննդյան 75-ամյակի առթիվ:

Կարևորելով Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանը հատուկ ընդգծել է այդ հարաբերությունների զարգացման գործում Կարլ Գուստավ 16-րդի ունեցած մեծ ներդրումը: «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կամրապնդենք փոխգործակցությունը երկու երկրների միջև՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930