Հարավաֆրիկյան Հանրապետությունը ծրագրում է գնել Covid-19-ի ռուսական և չինական պատվաստանյութեր
Հարավաֆրիկյան Հանրապետությունը ծրագրում է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» և չինական Sinopharm պատվաստանյութերը: Այս մասին հայտարարել է երկրի Առողջապահության նախարար Զվելի Մկխիձեն:
«Կառավարությունը մտադիր է պատվիրել «Սպուտնիկ V» և Sinopharm պատվաստանյութեր: Հուսով ենք, որ երկրի համապատասխան մարմինը կթույլատրի այդ պատվաստանյութերի օգտագործումը»,- նշել է նախարարը:
Երկրում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 մլն 576 հազար 320 դեպք, որից 54 հազար 186-ն ավարտվել է մահվան ելքով: