«Արայի´կ, Նիկոլի հետ ձեռ-ձեռի տված, ծախեցիք երկիրս, շան բերան տվեցիք, էլի մեղադրում եք ընդդիմությա՞նը». Գևորգ Գևորգյան
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արայի´կ, նիկոլի հետ ձեռ-ձեռի տված, ծախեցիք երկիրս, շան բերան տվեցիք, էլի մեղադրում եք ընդդիմությա՞նը:
Դո՞ւք էիք պատասխանատու երկրի համար, թե՞ ընդդիմությունը։
Դու ասում էիր՝ օդը փակ է, մեր երկինքը հիմա առավել քան երբևէ պաշտպանված է, «հայերնավաճառ դախլիդ» ընկերն էլ ասում էր` չկասկածե´ք, իմ՝ գլխավոր հրամանատարիս, ընդունակությունների վրա։
Դուք ինչի՞ համար էիք պատասխանատու, մենակ իշխանություն-ընդիմություն խաղերի համա՞ր, ժողովրդին խաբելու և 44-օր կոտորելու համա՞ր։
Ընդիմությո՞ւնն էր կանոնավոր բանակն առաջնորդողը: Ընդդիմությու՞նն էր բանակցողը:
Ընդդիմությու՞նն էր գլխավոր շտաբում, բունկեռներում, ռազմավարական տակտիկա մշակողը, գործողությունների հաջորդականությունը որոշողը, ըստ հետախուզական տվյալների, թե՞ ընդդիմությունը բայրաքդարների ու սնարյադների տակ էր, որպես կամավորական, զինվորների կողքին և զիվորների հետ՝ քո «փակ» երկնքի տակ։
Ընդդիմությո՞ւնն էր ռազմավարական դաշնակից գործընկերոջ, հարևանների հետ պաշտոնական հարաբերությունները փչացնում, դիշովի «ես խաղալով, ժողովրդի աչքերին թոզ փչելու համար, հետո էլ կզելով՝ «օչեն ռադ շտօ յա պայավիլսյա վ Մասկվե» վիճակով…:
Ընդդիմությա՞ն ձայնին ու որոշմանն էին սպասում, թե՞ քո ու «հայրենավաճառ դախիլիդ» գործընկերոջ:
Քաղաքական բառիգնե´ր, անհայրենի´ք թշվառներ, հերի´ք եղավ, բոլո´րդ հատուցելու´ եք, բոլորի´դ նյուրնբերգյան դատավարություն է սպասվում»։