Բաժիններ՝

Իտալիայի վարչապետն իր աջակցությունն է հայտնել ՈՒԵՖԱ-ին՝ Սուպերլիգային հակազդելու հարցում

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջովին աջակցում է ՈՒԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայի ստեղծմանը հակազդելու հարցում: Այս մասին հաղորդել է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Կառավարությունն ուշադրությամբ հետևում է ֆուտբոլային Սուպերլիգայի նախագծի շուրջ ընթացող քննարկումներին և հաստատակամորեն աջակցում է եվրոպական և իտալական պատկան ֆուտբոլային մարմիններին, որպեսզի պահպանվեն ազգային առաջնությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան դեմ էր արտահայտվել Սուպերլիգայի ստեղծմանը, նշելով, որ այդ նախագծին միանալն ակումբներին դուրս է բերում ՖԻՖԱ-ի կողմից ճանաչված միջազգային ֆուտբոլային հարթությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս