Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 17-ին Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Աֆշին Ի.-ն, որը 2019 թ. հուլիսի 14-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից՝ ԻԻՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (Ուրիշի գույքի վաճառքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազին: