«Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիև դուետի հերթական արարն է լինելու». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արեմն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանում ռազմագերիների խնդիրը` որպես այդպիսին, առաջացել է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական մեղքի, սխալների ու դավաճանության հետևանքով։

«Երբ նոյեմբերի 9-ին դավաճանը ստորագրում էր եռակողմ հայտարարությունը, առաջինը նա պարտավոր էր և պետք է ֆայմեր ամրագրելու գերիների փոխանակման վերջնաժամկետ, քանի որ վերջնաժամկետ չկա, ակնհայտ էր, որ մենք ընկնելու ենք Բաքվից մեծագույն կախվածության մեջ։ Հիշեցնեմ, որ Միքայել Մինասյանը ամիսներ առաջ հրապարակել էր միջանկյալ մի նախագիծ, որտեղ կար ժամկետ, որտեղ գրված էր, որ հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է տեղի ունենար այդ փոխանակումը, այս ձևակերպումը վերջնական տարբերակից հօդս է ցնդել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր, եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելուն զուգահեռ, ոչ թե դավաճան գերազանցիկի հոգեբանությամբ կատարել այն ժամանակացույցը, որով  հանձնում էր հայրենիքի մաս կազմող տարածքները, այլ չկատարեր այդ ամենը, մինչև գերիների վերադարձ տեղի չունենար։

Արմեն Աշոտյանը նաև շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե գերիների հարցով բոլոր խաղաքարտերը բացեց և Ադրբեջանին արտահանձնեց Քարվաճառում մարդասպանության համար դատապարտված դիվերսանտների, որոնք բացարձակ ռազմագերի չէին, այլ մարդասպաններ։

«Նիկոլ Փաշինյանը մտավ կումունիկացիաների ապաշրջափակման բանակցությունների մեջ, առանց եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման։ Ես առնվազն առանձնացրեցի չորս կետ՝ ինչու եռակողմ հայտարարության մեջ գերիների վերադարձի ժամանակացույց չկար, ինչու նա ճշգրտությամբ տվեց մեր հողերը՝ առանց գերիներին ստանալու, ինչու արտահանձնեց Ադրբեջանի համար ցանկալի դիվերսանտներին, և ինչու  մտնել լրջագույն բնակցությունների մեջ՝ չափահովելով գերիների վերադարձի վերաբերյալ կետը»,- շեշտեց նա։

Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանին առնվազն դիտարկում է՝ որպես դավաճան, քանի որ նրա բոլոր քայլերի տրամաբանությունը դավաճանական է՝ պատերազմից առաջ, ընթացքում և հետո։

«Անգամ, եթե մարդն ապիկար է, տգետ է կամ ապուշ, այսպես ասած, գիժ է, գոնե մեկումեջ ճիշտ որոշումներ կկայացներ։ Իր գործողությունների ողջ ընթացքում նա կայուն տպավորություն է թողնում, որ այս ամենն իր քաղաքական կամքի հետևանքն է։ Վստահ եմ, արդար դատավարությունը դեռ առջևում է, և Նիկոլն ու իր թիմակիցները ստանալու են դավաճանի պիտակը նաև իրավական իմաստով։ Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիև զուգախաղի, դուետի հերթական արարն է լինելու։ Ես վստահ եմ, երբ Հայաստանը թևակոխի նախընտրական փուլ, ինչ-որ քանակի ռազմագերիներ Ալիևը կուղարկի Երևան, որպեսզի Նիկոլի նախընտրական վարկանիշը բարձրացնի»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս