Բաժիններ՝

Ֆինլանդացի գիտնականներն աշխատում են քթի սփրեյի տեսքով կորոնավիրուսի պատվաստանյութ մշակելու շուրջ

Ֆինլանդիայի գիտնականներն աշխատում են մի նախագծի վրա, որով տարեվերջին կստեղծեն կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը՝ քթի սփրեյի տեսքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատվաստանյութի մշակման շուրջ աշխատանքները Ֆինլանդիայի ակադեմիայի ֆինանսավորմամբ սկսվել են դեռևս 2020 թվականի գարնանը: Մասնագետները հայտնում են, որ որոշվել է այն արտադրել հենց սփրեյի տեսքով, քանի որ վիրուսն օրգանիզմ է ընկնում շնչուղիների միջոցով: Պատվաստանյութ մշակող թիմի անդամ, պրոֆեսոր Կալե Սակսելան հայտնել է, որ սփրեյը կպաշտպանի ոչ միայն քթի լորձաթաղանթը, այլև ընդհանուր իմունիտետ կստեղծի ողջ օրգանիզմի համար:

Բացի այդ, Սակսելան նշել է, որ շատերի համար ավելի հեշտ և ոչ տհաճ կլինի պատվաստվելու փոխարեն պարզապես սփրեյն օգտագործելը, որի կողմնակի ազդեցություններ դեռ չեն հայտնաբերվել:

Պրոֆեսորը տեղեկացրել է նաև, որ իրենք պատվաստանյութը կենդանիների վրա փորձարկելու վերջին փուլում են, ինչից հետո պետք է թույլտվություն ստանան կլինիկական առաջին փորձարկումն իրականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս