
Մեսսին պայմանագրի երկարաձգման պայմաններ է առաջարկել «Բարսելոնայի» ղեկավարներին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու ցանկության մասին: Կողմերի ներկայիս համաձայնագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը: Այժմ արգենտինացին հասկացրել է, որ պատրաստ է շարունակել խաղալ կատալոնացիների կազմում:
Մեսսին ցանկանում է ակումբի նոր նախագահ Ժոան Լապորտեի հետ խոսել համագործակցության մի քանի պայմանների մասին: Ինչպես հայտնում է As-ը, նրանց թվում է խաղացողի ցանկությունը` տեսնելու ակումբի նախագիծը Չեմպիոնների լիգայի գլխավոր գավաթը նվաճելու համար: Մեսսին ցանկանում է, որ նկարագրվի այս նպատակի իրագործումը:
Հաղորդվում է նաև, որ արգենտինացին վերջնական որոշում կկայացնի կարիերան շարունակելու վերաբերյալ՝ մրցաշրջանի ավարտին մնացած ժամանակի ընթացքում։ Նրա որոշման վրա լուրջ ազդեցություն կարող են ունենալ նաև ակումբի տրանսֆերները։
Սիրարփի Աղաբաբյան