«Բարսելոնան» որոշել է, թե երբ կվերադարձնի Նեյմարին
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերել 2022 թվականի ամռանը:
Ըստ աղբյուրի, այս տարի 29-ամյա բրազիլացին ավարտում է պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017-ի ամռանը՝ ռեկորդային 222 միլիոնով։ Ըստ աղբյուրների, Նեյմարը ինքն է ցանկանում վերադառնալ «Բարսելոնա», քանի որ կոնֆլիկտ ունի ՊՍԺ-ի ղեկավարության հետ։
Իսպանական ակումբում բրազիլացին 186 խաղում դարձել է 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան