Բաժիններ՝

Մի կողմ թողնենք հայտնի հարսանիքի կազմակերպիչներին: Ուզում եմ որևէ բանական բացատրություն գտնել, թե ինչու պետք է Վազգեն Մանուկյանն այնտեղ լիներ. Գեղամ Նազարյան

Մի կողմ թողնենք հայտնի հարսանիքի կազմակերպիչներին: Ուզում եմ որեւէ բանական բացատ:րություն գտնել, թե ինչու պետք է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այնտեղ լիներ պրն Մանուկյան ո՞նցն էր Բասկովի թամադայությունը ռուսերենով:

ՀՅԴ-ի վերնախավ, լա՞վն էր սալյուտը:

Բա տղերքը, մեր տղերքը, նաեւ ՀՅԴ-ական տղերքը, որոնք գնացին հայրենիքի հողը պաշտպանելու ու շատերը մնացին այնտեղ: Հիմա հասկանո՞ւմ եք, որ միայն մոլագար նիկոլը չէ խնդիրը, որ նա դեռ վարչապետի պաշտոնում է ու շարունակում է ծաղրի վերածել մեր երկիրը: Խնդիրը նաեւ ձեր տեսակի մեջ է:

Ո՞վ էր ձեզ ստիպում այնտեղ լինել՝ ճոխ համերգային շոուին, հրավառությանը: Ինչո՞ւ չէր կարելի զուսպ շնորհավորանքով երջանկություն մաղթել ամուսնացողներներին: Հայտնի մտավորականներ, բժիշկներ ո՞վ էր ձեզ ստիպում լինել այնտեղ, երբ մայրերն ու հայրերը դեռ իրենց երեխաների մարմինն են որոնում, երբ ամեն օր երենց երեխաների շիրիմներին փարված ծնողներն են արցունքներ թափում: Այո, կյանքը շարունակվում է: Պետք է լինեն պսակադրությաններ, ամուսնություններ, ծնունդներ: Հարցը մատուցման ձեւն է:

Շատերի մոտ եմ այսօր հանդիպել մեր նահատակ տղերքին ուղղված հետեւյալ գրառմանը՝ ներեք մեզ տղերք: Վստահ եղեք, տղերքը բարձից այս ամենին այլ կերպ են նայում, աղոթում մեզ համար:

Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս