Մեսսին ու Նեյմարը կրկին կխաղան միասին, բայց ոչ ՊՍԺ-ում
Ֆրանսիական Լիգա 1-ում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շատերը սպասում էին Նեյմարի նոր պայմանագրին «Պարի Սեն Ժերմենի» հետ, քանի որ նրա գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ: Այնուամենայնիվ, բրազիլացին որոշեց դադարեցնել բանակցությունները ակումբի հետ, քանի որ նա ավելի ու ավելի վստահ է, որ Լիոնել Մեսսին կմնա «Բարսելոնայում»:
Արգենտինական El Litoral թերթի համաձայն՝ Նեյմարը ոչ միայն հավատում է, որ Լիոնել Մեսսին նոր պայմանագիր կստորագրի «Կամպ Նոուի» համար, այլ հրատարակությունում նշում է նաև, որ բրազիլացին տեղեկացրել է «Բարսայի» ղեկավարությանը ակումբ վերադառնալու ցանկության մասին։
Այն փաստը, որ Նեյմարն ու Մեսսին կրկին միասին են խաղալու, հայտարարեց բրազիլացու` «Բարսելոնա» տեղափոխության կազմակերպիչը ութ տարի առաջ: Անդրե Կյուրին «Բարսելոնայի» նախկին սկաուտ է և Նեյմարի նախկին գործակալը:
El Litoral de Santa Fe թերթի բացառիկ գրառման մեջ նա նշել է.
«Ես կցանկանայի Նեյին կրկին տեսնել Լեոյի հետ, բայց շատ ավելի շատ կցանկանայի, որ դա լիներ «Բարսելոնայում»… Այլ թիմու՞մ, կասկածում եմ: Դա կարելի է անել: Դա կլինի «Բարսելոնայում», որտեղից նա երբեք չպետք է հեռանար: Ես շատ ուրախ կլինեի նրանց նորից միասին տեսնել»,- նշել է Անդրե Կյուրին։
Անցած մի քանի ամիսներին լուրեր էին շրջանառվում լեգենդար արգենտինացու՝ ֆրանսիական ՊՍԺ-ի ճամբար տեղափոխվելու մասին: Այնուամենայնիվ, հենց իր՝ Մեսսիի, և առհասարակ, «Բարսելոնայի» համար ամեն ինչ բարդացավ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Խուան Լապորտան ընտրվեց «կապտանռնագույնների» նոր նախագահ, իսկ Մեսսին ինքը վերականգնում է իր ֆենոմենալ մարզավիճակը, թվում է, որ Մեսսին դեռ կմնա կատալոնական ակումբում:
Սիրարփի Աղաբաբյան