Բաժիններ՝

Որո՞նք  են  2021 թվականին ամենաշատը վաճառված սմարթֆոնները

Apple-ի նոր շարքը շատ պահանջված  է:

Counterpoint Research վերլուծական  ընկերությունը պատրաստել  է  2021 թվականի հունվար ամսվա համար սմարթֆոնների համաշխարհային վաճառքի վերաբերյալ զեկույց:  Վեց  iPhone-ները ըդգրկվել են միանգամից  10  ամենատարածված սմարթֆոնների  ցուցակում,  իսկ մնացած բոլոր տեղերը զբաղեցնում են  Android-ի  էժան  մոդելները:

Պարզվեց, որ ամենատարածված սմարթֆոնը սովորական iPhone 12-ն  է,  որն սկսեց վաճառվել անցյալ տարվա հոկտեմբերին: Նոր շարքի մնացած մոդելները նույնպես ընդգրկվեցին ցուցակ։

• iPhone 12 – 6%  մասնաբաժին
• iPhone  12  Pro Max – 5%
• iPhone  12  Pro – 4%
• iPhone  11  – 2%
• Xiaomi Redmi  9A – 2%
• Xiaomi Redmi  9 – 2%
• Samsung  Galaxy  A21S – 1%
• iPhone  12  mini – 1%
• Samsung  Galaxy  A31 – 1%
• iPhone  SE  2020 – 1%

Ամբողջ  նոր  շարքից միայն  iPhone  12  mini-ն  է  առանձնանում։ Պարզվում է, որ այն շատ տարածված չէ  iPhone  12-ի  մյուս մոդելների համեմատ:  Սմարթֆոնը ստացել  է  երկարաձգված  5,4  դյույմ էկրան շատ կոմպակտ մարմնում․  թվում է՝ փոքր սմարթֆոնների պահանջարկն արդեն չափազանց ցածր է:

ՍիրարփիԱղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս