Բաժիններ՝

Կարեն Տոնականյանը երկրորդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը երկրորդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:

Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվային, որը պրոֆեսիոնալ ռինգում մինչև այս տոնել էր 19 հաղթանակ ու դարձել էր նաև WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն: Փորձառու մարզիկի հետ պայքարում Տոնականյանը բավականին գրագետ մենամարտ անցկացրեց։ Հայ մարզիկը աննդհատ ճնշում էր մրցակցին և բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Այս հաղթանակի շնորհիվ Տոնականյանը զգալիորեն բարելավեց դիրքերը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակում։

Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930