Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 202 817 է, մահվան դեպքերինը՝ 4687

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 650 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 202 817-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 3735 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Ապրիլի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 952 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4687-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 783 է, ընդհանուր առողջացածներինը՝ 181 963, փաստացի բուժվողներինը՝ 16 315 (մեկ օրում նվազել է 148-ով): Մեկ օրում արվել է 3426 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 902 716 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս