«Կան կապիտուլանտին իրապես հեռացնելու ցանկություն ունեցողներ, և կան նրա ստոր գոյությունը պահպանողներ»

Եթե չլինեին վերջին երեք ամիսներին ընդդիմության գործողությունները, կարող էր լինել այլընտրանք կապիտուլանտ ու «չկոռումպացված» ներկաներին, ու «կոռումպացված» նախկիններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Մանիպուլացիա թիվ 9.:

Եթե չլինեին վերջին երեք ամիսներին ընդդիմության գործողությունները, կարող էր լինել այլընտրանք կապիտուլանտ ու «չկոռումպացված» ներկաներին, ու «կոռումպացված» նախկիններին։

Երրորդ ուժը, եթե կար, ու հիմա արդեն հստակ է, որ չկա, ապա կարող էր գալ ու ասել. ես եմ երրորդը։ Բայց իրականում պոտենցիալ երրորդականները «նախկինների» վախից երեք ամիս երկարացրեցին հողատուի կյանքն ու իրենց «հուժկու այլընտրանքով» նպաստեցին, զոհերի ավելացմանը, նոր տարածքների կորստին, անիմաստ պարտքի մեծացմանը, հասարակության էլ ավելի բեւեռացմանն ու մնացածին։

Իրականում ինչպես ասել եմ, մոտակա 1-1.5 տարվա ընթացքում, որեւէ այլընտրանք չի հասցնելու ձեւավորվել (նույնիսկ եթե կա նման ներուժ) ու մենք ուզենք թե չուզենք ապավինելու ենք քաղաքական դաշտում եղածներին։ Այնպես, որ հիպոթետիկ այլընտրանք իրականում չկա։ Կան կապիտուլանտին իրապես հեռացնելու ցանկություն ունեցողներ, եւ կան նրա ստոր գոյությունը պահպանողներ։ Բա, այսպիսի սեւ ու սպիտակ վիճակ…

Իսկ իշխանության փոփոխությունից հետո արդեն կարելի է բացահայտել հայ քաղաքական մտքի մոխրագույն երանգները»։

Տեսանյութեր

Լրահոս