Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 283, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 283 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171 793-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3190 է:
Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 813 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4003-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 144 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 309, փաստացի բուժվողներինը՝ 4481 (մեկ օրում ավելացել է 132-ով): Մեկ օրում արվել է 3977 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 724 606 թեստ: