«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր եւ տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաեւ չեչենական շրջանակների հետ։
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության։ Բայց մասնակցում է միայն… բուկլետներով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է Արցախի ընդդիմադիր 3 կուսակցությունների առաջարկը՝ փետրվարի 20-ին հանրահավաք անել ԱՀ հրապարակում եւ նշել 33 տարի առաջվա այդ օրվա խորհուրդը։ ՀՅԴ-ն, «Արդարությունը» եւ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էին, որ, ի նշան միասնության, հավաք կազմակերպվի, ելույթ ունենան շարժման ակունքներում կանգնած գործիչները։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել։ Նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հետ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան – Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շորշոր-Երևան մայրուղային ջրատարը:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «իմքայլական» Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին, ասել է. «Եվ եթե մտածում են, որ պետք է շենքեր գրավեն, ապա պետք է մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, այլ՝ պետականությունն է պահում, եւ նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օր: Այս մասին հիշեցնում են Խաղերի կազմկոմիտեն: 2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 05.00-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29 և 33 տարեկան երկու տղամարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախնական տվյալներով, 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում կազմել են 1 միլիարդ 27,2 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 65.8 տոկոսով կամ 1 միլիարդ 972.3 մլն դրամով:
Կիլիան Մբապեի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջ: Ոչ վաղ անցյալում հարձակվողն ասաց, որ չի ցանկանում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, իսկ մեկ տարի անց նա կցանկանա մեկնել այլ ակումբ: Մբապեն մտադիր է գիտակցված որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ:
Եգիպտոսը եւ Պաղեստինը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գազայի հատվածում գազի հանքավայրը զարգացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի նավթի նախարարությունը։
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցած օրն ավելացել է 14 199-ով եւ հասել 11 005 850-ի:
Xiaomi-ն Mi 11-ը ներկայացրեց դեկտեմբերի 28-ին Չինաստանում: Mi 11-ի մասին խոսակցությունների մեծ մասը ենթադրություններ են: Այնուամենայնիվ, հաստատված առանձնահատկությունը Snapdragon 888 չիպսեթի առկայությունն է, որը հագեցած կլինի 2021 թվականի շատ առաջատար սմարթֆոններում: Այլ առանձնահատկությունների թվում են QuadHD (2560×1920) դիսփլեյը, 6,9 կամ 6,6 դյույմ անկյունագծով Samsung Super AMOLED վահանակը՝ 120 կամ 144 Հերց թարմացման արագությամբ, և 32 ՄՊ սելֆի տեսախցիկը: Mi 11-ը կստանա նաև տարողունակ մարտկոց մինչև 4600 մԱ/ժամ, լարային լիցքավորում մինչև 55 Վտ և կաջակցի 5G ցանցերում աշխատանքին: Նոր սարքի գինը բավականին բարձր կլինի` 612 դոլար սովորական տարբերակի համար, և 811 դոլար` Pro տարբերակի համար:
Դիզայնի փոփոխությունների շարքում առանձնանում է ծանուցման վահանակի նոր դիզայնը։ Այս ընտրացանկի ֆոնը դադարել է թափանցիկ լինել, ներդիրների անկյունները դարձել են ավելի կլորացված, իսկ վերին մասում մնացել են միայն չորս արագ կառավարման պատկերակներ: Նրանք նաև խոստանում են նոր համակարգային անիմացիաներ և ավելի հարթ ինտերֆեյս:
Նոր One UI 3.1 ամպային ծառայությունը մի շարք սմարթֆոնների «կնվիրի» մի քանի լրացուցիչ օգտակար առանձնահատկություններ:
Գերմանիայի Բայրոյթ քաղաքի վարսավիր Անդրեաս Նույսլը էլեկտրոնային աճուրդի է դրել կարանտինից հետո առաջին հաճախորդի գրանցումը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը չհայտարարված պատերազմ է վարում Հայաստանի Հանրապետության, պետության դեմ։ Թեև այդ պատերազմում նա շոշափելի հաջողություններ է արձանագրել նաև մինչև 44-օրյա պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիայի կնքումը, այդուհանդերձ պետության դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի քայլերը վերջնականացել են հատկապես պատերազմի ընթացքում ու դրանից հետո։