
«Կոմունիկացիաների բացման անվան տակ այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մոսկվայում օրեր առաջ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը մի տեսակ անտեսվեց ընդհանուր օրակարգում։
Մեզ ընդամենը տեղեկացրեցին, որ եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր, որ ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը:
Այնինչ իրականում հանդիպման ժամանակ, իմ ունեցած տեղեկություններով, այսպես կոչված տարածաշրջանային ապաշրջափակման անվան ներքո քննարկվել է բացառապես Ադրբեջանին ևԹուրքիային հետաքրքրող տարբերակը՝ Սյունիքի տարածքով կոմունիկացիոն միջանցքը։
Իրական ապաշրջափակնան մասին խոսք չի գնացել։
Չեն քննարկվել Հայաստանի համար պակաս վնասակար տարբերակները՝ Իջևան-Ղազախ, Երևան-Թբիլիսի-Բաքու-Մախաչկալա և Գյումրի-Կարս երկաթգծային ուղղությունները։
Ուստի ևս մեկ անգամ պնդում եմ, որ կոմունիկացիաների բացման անվան տակ այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը»: