Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել. Tert.am
Հայտնի բռնցքմարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, որը ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի շրջանակներում, երբ քաղաքացիները փորձել էին մտնել Կառավարության շենք, ազատ արձակվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Գոռ Սաղոյանը:
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, մերժել է բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին կալանավորելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդությունը։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հակոբկոխյանի ձերբակալման որոշումը»,- ասել է նա:
Գոռ Սաղոյանը նշել է, որ որոշումը կայացվել է այսօր 16:00-ին, այս պահին արդեն Հակոբկոխյանն ազատ է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: