Բաժիններ՝

Հրազդանի կիրճում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղայի դին

Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են երեկվանից որոնվող 15-ամյա Հրաչյա Ներսիսյան դին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Նա որոնվում էր Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից՝ որպես անհետ կորած :

Ըստ ԱԻՆ-ի, այսօր՝ հունվարի 31-ին, 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, որն էլ հայտնաբերել է դին:

Հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողական աշխատանքներն այդ օրը ավարտվել էին անարդյունք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031