Աննա Հակոբյանը լուսադեմին մեկնել է ԱՄՆ. Hraparak.am
Նիկոլ Փաշինյանի կինը լուսադեմին՝ 02:50-ին, Զվարթնոց օդանավակայանից մեկնել է Դոհա, որտեղից մեկնելու է Լոս Անջելես: Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը:
Նա եղել է երկու զինված «ախրանիկների» ուղեկցությամբ:
Ուշագրավ է, որ Հայաստանից մեկնելուց առաջ, կամ որևէ տեղից վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը ֆոտոսեսիաներ է կազմակերպում զոհված հերոսների ընտանիքների հետ՝ երկրից իր բացակայությունը քողարկելու համար:
Հիշեցնենք, որ հին նոր տարին Մոսկվայի էլիտար ռեստորաններում տոնելուց, իսկ ժամանացը «Большой театр»-ում վայելելուց հետո Հայաստան վերադառնալուց օրեր անց, նա այցելել էր զոհված ոստիկանի ընտանիքին, իսկ երեկ, ԱՄՆ վոյաժից մեկ օր առաջ՝ զոհված լեյտենանտի ընտանիքին:
Ցավալի է, փատորեն, պատերազմում զոհված տղաների ընտանիքներին Նիկոլ Փաշինյանը որպես «մասովկա» է օգտագործում: