Վթար Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում. մեքենան 15 մետր գլորվել է ձորը

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հերթական հաղորդումը:

Դեպքի վայր է ժամանել ծառայության Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ հրամանատար Մհեր Ղուկասյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Ռեվ գյուղի բնակիչ 1995թ. ծնված Մ.Պ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Այգեստան համայնքի տարածքում «Քոս աղբյուր» կոչվող տեղամասի մոտ մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 15 մ. գլորվել ձորը:

Փրկարարական ու տեխնիկական հատուկ միջոցներով փրկարարները` քաղաքացիների օգնությամբ, մեքենան հանել են ձորից:

Վարորդը և նրա ուղևորը, բարեբախտաբար չեն տուժել:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունը:

Տեսանյութեր

Լրահոս