
ՄԻԵԴ-ի 2020 թվականի զեկույցում Թուրքիան խոսքի ազատությունը ամենաշատը ոտնահարած երկիրն է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թվականի տարեկան զեկույցում Թուրքիան խոսքի ազատության ոտնահարման դեպքերի թվով «առաջատար» դիրք է զբաղեցնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդհանուր առմամբ ստացված դիմումների քանակով Թուրքիան Ռուսաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում։ Ռուսաստանից գրանցվել է 13.800 իսկ Թուրքիայից՝ 11.150 դիմում։
ՄԻԵԴ-ը Թուրքիայի հետ կապված 97 վճիռ է կայացրել, որից 85-ում առնվազն մեկ իրավունք ոտնահարվել է։
2019 թվականի համեմատ Թուրքիայից ստացված դիմումները 2020 թվականին աճել են 27 տոկոսով։
Թուրքիայում հիմնական խախտումները արձանագրվել են խոսքի ազատության, արդար դատավարության իրավունքի, ազատության և անվտանգության բնագավառներում։