Փաշինյանին քննադատած լրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են Փաշինյանի աջակից տղաներ
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ լրագրող Լիա Սարգսյանը, ում հետ երեկ Եռաբլուրում փոքր վեճի էր բռնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կատարել է իր խոստումը և գրավոր հարց ուղղել վարչապետին: Նա այսօր կառավարության դիմաց էր եկել` Փաշինյանի ասածը պաստառին գրած։
«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,– Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրած միտքն էր գրված նրա ձեռքի պաստառին։ Yerkir.am–ի լրագրող Լիա Սարգսյանը Փաշինյանից ակնկալում է խոստացված պատասխանը։
Ակցիայի ավարտից հետո լրագրողին հետևել են: Լիա Սարգսյանը նկարահանել է իրեն հետևող տղամարդկանց և տեսանյութ հրապարակել ֆեյսբուքում: