YouTube-ը հեռացրել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին վավերագրական ֆիլմը
YouTube տեսահոսթինգը դիտելու հնարավորությունց հեռացրել է 1969 թվականի վավերագրական ֆիլմը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին, որը հարուցել է պաշտոնատար անձանց եւ իր իսկ՝ Եղիսաբեթ Բ-ի անհագստությունը թագավորական գերդաստանի հնարավոր վարկաբեկման առիթով: Հունվարի 29-ին այդ մասին հայտնում է The Times թերթը։
Թերթի տվյալներով՝ դա արվել է Բուկինգհեմյան պալատի եւ BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի հարուցած հեղինակային իրավունքների խախտման հայցերից հետո: «Այդ տեսանյութը հեռացվել է հեղինակային իրավունքների խախտման մասին հայտարարության պատճառով: Երբ հեղինակային իրավունքների խախտման գանգատ է տրվում, մեք անհապաղ հեռացնում ենք կոնտենտը», ինչպես այդ ֆիմլմի դեպքում, մեջբերում է հրատարակությունը տեսահոսթինգի ներկայացուցչի խոսքը: Ժապավենը YouTube-ում բեռնվել է անհայտ օգտատիրոջ կողմից, այն հասցրել է դիտել մի քանի հազար մարդ:
110 րոպե տեւողությամբ «Թագավորական ընտանիքը» ֆիլմը BBC-ի համար նկարահանել է ռեժիսոր Ռիչարդ Քասթոնը՝ նրա նկարահանող խմբին 18 ամսվա ընթացքում միապետի ընտանիք մուտքի՝ մինչ այդ չտեսնված թույլտվության տրամադրումից հետո: Այն ստեղծվել է 43-ժամյա նկարահանված նյութի հիման վրա, ինչի համար ծախսվել է 150 հազար ֆունտ ստեռլինգ, ինչը համարժեք է ներկայիս 2,5 միլիոն ֆունտին: Քասթոնը փորձել է պատկերել միապետերի բառացիորեն յուրաքանչյուր քայլը, նրանց հետ եղել է հանգստի պահին Շոտլանդիայի Բալմորալ դղյակում, հետեւել է, թե ինչպես է գրիլին նրբերշիկ խորովում Էդինբուրգցի դուքս Ֆիլիպը, լսել է Նորին Մեծության կատակները, ներկա եղել ընտանիքի երեկույթներին՝ ստեղծելով, փորձագետների խոսքով՝ յուրատեսակ ռեալիթի-շոու:
Նախնական դիտմանը ֆիլմը թագուհուն ձգձգված է թվացել, բայց ամբողջությամբ վերցված նա հավանություն է տվել դրան: 1969 թվականի հունիսին ժապավենը սեւ-սպիտակ ձեւաչափով դուրս է եկել BBC-ի եթեր, իսկ մեկ շաբաթ անց գունավոր տարբերակով ցուցադրվել ITV հեռուստաալիքում: Այն դիտել է ավելի քան 30 միլիոն մարդ: Սակայն այնուհետեւ Եղիսաբեթ Բ-ի որոշմամբ ֆիլմի ցուցադրումը մեծ էկրանին արգելվել է: Թագուհին այն չափից ավելի անձնական է համարել, որը կարող է վնասել թագավորական ընտանիքի վարկը: 1972 թվականից այն լիովին չի ցուցադրվել, տրվել են սոսկ առանձին դրվագներ, հաաղորդել է ՏԱՍՍ-ը: