Բաժիններ՝

«Ես կխոսեմ ակումբի հետ»․ Պոգբան՝ իր հեռանալու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ասել է, որ մտադիր է ակումբի հետ քննարկել պայմանագրի երկարաձգման հարցը:

«Ես գործող պայմանագիր ունեմ: Ես այստեղ եմ և հաճույք եմ ստանում խաղից: Բոլորն էլ գիտեն, որ պայմանագրին մնացել է մեկ տարի: Ես պատրաստվում եմ խոսել ակումբի հետ: Տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ ավարտվում:

Հիմա իմ նպատակն է ինչ-որ բան շահել: Սա միակ բանն է, որի մասին ես մտածում եմ: Ես ուզում եմ հաղթել:

Ինձ այս ճնշումը պետք է: Ես ուզում եմ խաղալ լավագույն խաղացողների, բարձրակարգ ակումբների դեմ, դա լավ ճնշում է: Սա իմ շարժիչն է»,- ասել է Պոգբան BT Sport-ի YouTube-ի ալիքում՝ Ռիո Ֆերդինանդի հետ զրույցի ընթացքում:

Այս մրցաշրջանի սկզբին գործակալ Մինո Ռայոլան սկանդալային հայտարարություն արեց այն մասին, որ Պոգբայի ու «Յունայթեդի» միջև ամեն ինչ ավարտված է: Պոլի խոսնակը բացառեց նոր պայմանագրի կնքումը և հասկացրեց, որ իր հաճախորդը 2021 թվականին կլքի «Օլդ Թրաֆորդը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս