«Անբովանդակ ու անհիմն են այն հայտարարությունները, որ Փաշինյանն արդեն կատարում է Կրեմլի խորուրդները․․․ դա այդպես չէ, նա սպասում է մի նոր հրամանի, որը իջեցվելու է Բրյուսելից»

Պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամիսներ առաջ իմ հերթական գրությամբ հուշել եմ, որ պետք է պատրաստվել մի նոր պատերազմի, որն իմ համոզմամբ մոտալուտ է։ Ընդ որում, այդ մասին է վկայում նաև Թուրքիայի նոր սուլթան Էրդողանի խոստովանությունը, համաձայն որի արշավանքն, այս անգամ, լինելու է դեպի Գյումրի։
Անդկովկասն ամբողջությամբ գրավելու ծրագիրը թուրքական գենշտաբը միշտ համաձայնեցնում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների, այդ թվում՝ եվրոպական տերությունների հետ։

Ծիծաղելին այն, է, որ քոչվոր վաճառականի հոգեբանությամբ ապրող հայ ժողովուրդը ոչ պատմությունից է մի բան սովորում, ոչ էլ անգամ իրականությունից։ Ինչքան ուզում ես գլխին ու ճակատին զարկի, միևնույն է ուղեղը չի մտնում։ Ավելին, հինգերորդ էշելոնով համալրված ողջ քաղաքական վաճառականությունն ու նրան սատարող դիլետանտների մի հսկա բանակ դեռ ժողովրդին ներշնչում են այն գաղափարը, որ Եվրոպան և ԱՄՆ-ն խնդիրներ ունեն Թուրքիայի հետ, որին սպառնում է կազմալուծման վտանգը։

Անշուշտ, այս ամենը կեղծ է։ ԱՄՆ-ն ու Եվրոպան, ուս ուսի տված ձեռնամուխ են միայն իրենց գլխավոր երազանքի իրագործմանը՝ Ռուսաստանի ոչնչացմանը, նրա մասնատմանն ու ողջ հարստության յուրացմանը։ Իսկ խեղճուկ Հայաստանը, որը Կովկասում որպես Ռուսաստանի միակ ոտնատեղին է մնացել, ԱՄՆ և նրա դաշնակից Թուրքիայի համար ոչնչացման առաջին ցուցակում են։

Միայն Հայաստանի ոչնչացումը թույլ կտա Արևմուտքին, իսպառ դուրս մղել Ռուսաստանին Կովկասից, կտրել Ռուսաստանի վերջին հնարավոր ճանապարհը դեպի Փ․ Ասիա և Արևելք, իսկ Կովկասը հեղեղել ահաբեկչական այն կազմակերպություններով, որոնց վրա էլ իր հույսը դրել է ՆԱՏՕ-ն՝ որպես Ռուսաստանի ոչնչացման հնարավոր միջոց։ Հայերի կյանքը ինչպես նախկինում Արևմուտքի համար գրոշ չարժե։

ԱՄՆ խեղկատակ կամակատարներն ու նրանց պոռնկորդիները Հայաստանում, որոնք ավելի քան երեք տասնամյակ լծված էին Հայաստանը ժողովրդավարեցնելու կեղծ ցանկություններով, իշխանության բերելով ծաղրածու խեղկատակին, գրեթե օտարեցին Ղարաբաղը։ Այդ ուժերի իշխանության մնալով՝ էլ ավելի է արագանալու Հայաստանի թրքացման և ամբողջական օկուպացման ծրագրի իրագործումը։

Անբովանդակ ու անհիմն են այն հայտարարությունները, որ Փաշինյանն արդեն կատարում է Կրեմլի խորուրդները։ Ես վստահ եմ, որ դա այդպես չէ, նա սպասում է մի նոր հրամանի, որը իջեցվելու է ոչ թե Մոսկվայից, այլ Բրյուսելից։

Շուտով նրան օժանդակություն տրամադրելու նպատակով, Լոնդոնից Հայաստան կվերադառնա աշխարհում ամենաանտեղյակ նախագահ՝ Արմեն Սարգսյանը։

Նրա, այսպես կոչված բուժումը Լոնդոնում, մոտենում է իր ավարտին։ Հիվանդասենյակում, իհարկե, նրան տրամադրել են առաջիկա ամիսների գործունեության համար պատրաստված թաթերական բեմականացումների և նոր ստերի դեղահաբերը։

Ալբիոնը ծրագրում է, ԱՄՆ-ն ֆինանսավորում, իսկ Թուրքիան՝ իրագործում հայոց սպանդը։ Իհարկե՝ հայ վաճառականության օժանդակությամբ։
Պատմությունը կրկնվում է, այն դաժան է հիմարների ու թույլերի նկատմամբ։ Առավել ևս, երբ հիմարներն անուղղելի են»։

 

Տեսանյութեր

Լրահոս