Բաժիններ՝

Մահացել է քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաուլ Կրուտցենը

87 տակեկան հասակում մահացել է նիդեռլանդացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաուլ Կրուտցենը: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել է Մաքս Պլանկի անվան Գիտական հետազոտությունների ընկերությունը, որի Քիմիայի ինստիտուտում աշխատել է գիտնականը։

«(Մենք) շատ վշտացած ենք կլիմայական փոփոխությունների բնագավառում հետազոտությունների ռահվիրա եւ 1995 թվականի քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաուլ Կրուտցենի՝ Մաքս Պլանկի քիմիայի ինստիտուտի նախկին տնօրենի մահվան կապակցությամբ»,- ասված է Twitter-ում կազմակերպության հաղորդագրության մեջ:

Կրուտցենը հետազոտել է մթնոլորտում օզոնային անցքերը: Նա հայտնաբերել է, որ ազոտի օքսիդները քայքայում են վերնոլորտային օզոնի շերտը, որը Երկիր մոլորակը պաշտպանում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումից: 1995 թվականին այդ հայտնագործության համար նա Մարիո Մոլինայի (1943 – 2020) եւ Ռոուլանդ Շերվուդի (1927 – 2012) հետ համատեղ ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի գծով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս