Բաժիններ՝

Եվրամիությունում ողջունել են ՌՀՍ-3-ի երկարաձգումը

Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումը՝ ՌՀՍ-3) երկարաձգումը, ինչը կարեւորագույն ավանդ է միջազգային անվտանգության բնագավառում: Հունվարի 28-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր ՍտանոնԼ։

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համաձայնությունը ՌՀՍՊ-ի գործողության ժամկետը եւս հինգ տարով երկարաձգելու մասին: Դա կարեւորագույն ավանդ է միջազգային եւ եվրոպական անվտանգության բնագավառում: Պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական մրցակցությունը եւ բարձրացնում է ռազմավարական կայունությունը միջուկային զենք ունեցող երկու խոշորագույն պետությունների միջեւ կանխատեսելիության եւ փոխադարձ վստահության բարձրացման հաշվին»,- նշել է նա:

Ստանոն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ երկխոսությունը կարեւոր քայլ է ապագա նոր պայմանագրի եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության պոտենցիալ նոր մեխանիզմների համար՝ ռազմավարական կայունության պահպանման նպատակով»: «Մենք հիշեցնում ենք, որ ամենամեծ միջուկային զինանոցներ ունեցող երկու պետություններն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում սպառազինությունների եւ միջուկային զինաթափման նկատմամբ վերահսկողության բնագավառում եւ պետք է ձգտեն իերնց զինանոցների հետագա կրճատման, ներառյալ ռազմավարական եւ ոչ ռազմավարական, ծավալված եւ ոչ ծավալված միջուկային սպառազինությունները»,- հավելել է նա:

Հունվարի 26-ին ռուսական եւ ամերիկյան կողմերը նոտաներ են փոխանակել ՌՀՍ-3 պայմանագրի երկարաձգման մասին: ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանությունն իր նոտայում առաջարկել է պայմանագրի դրույթներին համապատասխան դրա գործողությունը երկարաձգել «5 տարի ժամկետով՝ մինչեւ 2026 թվականի փերվարի 5-ը»: Ռուսաստանի արտգործնախարարությունն իր կողմից հավաստել է «սույն առաջարկության ընդունելի լինելը Ռուսաստանի Դաշնության համար»: Հունվարի 27-ին Պետական դուման միաձայն քվեարկել է այդ համաձայնագրի վավերացման օգտին, ավելի ուշ դրա օգտին քվեարկել է Դաշնության խորհուրդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս