Եվրո-2020-ում երկրպագուների մասնակցության հետ հարցի որոշումը կկայացվի ապրիլին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հանդիսականների ներկայության մասին վերջնական որոշում կկայացվի ապրիլ ամսին: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Եվրո-2020-ի տեղափոխվեց 2021 թվական, սակայն ՈՒԵՖԱ-ն դեռևս վստահ չէ, խաղերին կմասնակցեն երկրպագուները թե ոչ:
Ավելի վաղ քննարկվում էր Եվրոպայի առաջնությունը մի քաղաքում անցկացնելու միտքը (հեղ. Եվրո-2020 պետք է անցկացվի 12 քաղաքում):
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: