Իսպանիայում 1000–ից ավելի ազնվաքիս կոչնչացնեն ֆերմայում կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով
Իսպանիայի Կաստիլիա ի Լեոնի Ինքնավար Մարզի կառավարությունը կարգադրել է ավելի քան հազար ազնվաքիս ոչնչացնել՝ այդ կենդանիների բուծման ֆերմայում նոր կորոնավիրուսով վարակում հայտնաբերելու պատճառով: Այդ մասին ասված է տարածաշրջանային նախարարների կաբինետի՝ հունվարի 27-ին տարածված մամուլի տեղեկագրում:
«Ամերիկյան ազնվաքիսների (բուծման) ֆերմաներում SARS-CoV-2-ի կանխարգելման, դիտարկման եւ վերահսկման ծրագիրը թույլ տվեց այդ վիրուսով վարակում հայտնաբերել (…) Ավիլայի նահանգում»,- նշել են ինքնավարության նախարարների կաբիենտում:
Դրա հետեւանքով տարածաշրջանի իշխանությունները որոշել են ոչնչացնել ֆերմայում բնակվող 1 010 ազնավաքիսները:
Դա արդեն Իսպանիայում կորոնավիրուսի երրորդ բռնկումն է ազնվաքիսների բուծման ֆերմայում: Առաջինն արձանագրվել է Տերուելի նահանգում (Արագոնի Ինքնավար Մարզ), երկրորդը՝ Գալիսիայում: Ավելի վաղ ազնվաքիսների բուծման տնտեսություններում կենդանիների վարակում է հայտնաբերվել մի շարք երկրներում: Դանիայի իշխանությունները որոշել են կենդանիների ֆերմաներում ոչնչացել բոլոր ազնվաքիսներին՝այդ կենդանիներից մուտացիայի ենթարկված վիրուսով մարդկանց վարակվելու վտանգի պատճառով:
Ազնվաքիսների հիվանդանալու դեպքերի մասին հայտնել են Հունաստանի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի իշխանությունները: Այդ մասին տեղեկատվություն է ստացվել նաեւ Լեհաստանից եւ Լիտվայից: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն ճանաչել է համավարակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: