Բաժիններ՝

Ֆրանսիայում չարագործը գնդակահարել է աշխատանքի տեղավորման բյուրոյի աշխատակցուհուն

Ֆրանսիայի հարավ -արեւելքի Վալանս քաղաքում աշխատանքի տեղավորման բյուրոյի այցելուն գնդակահարել է այդ հիմնարկության աշխատակցուհուն: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել է BFM հեռուստաալիքը, որի տեղեկություններով՝ զինված չարագործը ձերբակալված է։

Ինչպես պարզվել է հենց այդ մարդը նույն իսկ օրը վիրավորել է մունիցիպալ հիմնարկության աշխատակցուհուն հարեւան կամունայում: Դրանից հետո նա վրաերթի է ենթարկել պարեկային ավտոմեքենան եւ ձերբակալվել: 45-ամյա հանցագործի դրդապատճառները հայտնի չեն: Ոստիկանական դոսիեում նրա մասին տվյալներ չկան: Կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս