Բաժիններ՝

«Արարատ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում

Մրցաշրջանի վերսկսմանը Երևանի «Արարատը» կպատրաստվի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատը» ԱՄԷ կմեկնի հունվարի 29-ին և տուն կվերադառնա փետրվարի 12-ին: Հավաքի այլ մանրասների մասին կհայտնենք առաջիկայում:

Հիշեցնենք, որ «Արարատի» առաջին պաշտոնական հանդիպումը 2021 թվականին նախատեսված է փետրվարի 21-ին, «Ուրարտուի» դեմ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս