Բաժիններ՝

«Փյունիկ»-ը նոր պաշտպան ունի

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 27-ամյա ուկրաինացի պաշտպան Անտոն Բրատկովի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բրատկովը Կիևի «Դինամոյի» սան է։ Հանդես է եկել ուկրաինական «Վերես Ռովնո», «Դեսնա, Զիրկա», «Լվով», «Մետալիստ-1925, իսրայելական «Մաքքաբի Պետա-Տիկուա ակումբներում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս