Բաժիններ՝

Շիրակի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին Շիրակի մարզի ոստիկանները։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Ջիվանու փողոցի 33-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:

Ոստիկանության Ախուրյանի բաժին քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, մարզային վարչության ծառայողների հետ հունվարի 22-ին Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցից կասկածյալին բերման ենթարկեցին Ախուրյանի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփանման զանգված և տարբեր գրառմամբ 5 դեղահաբ։

Հետագա միջոցառումներով Մայիսյան գյուղի վերջնամասում՝ բերման ենթարկված տղամարդու կողմից օգտագործվող պահեստներում, հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի՝ 285 գրամ կանեփանման զանգված։ Պահեստների զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին նաև յուրահատուկ հոտով տարաներ ու թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Ըստ 33-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է, թմրանյութը պատրաստում է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս