Բաժիններ՝

Իրանի և Ադրբեջանի միջեւ կկառուցվի երկաթուղային տերմինալ

Իրանի Արդեբիլ հյուսիսարեւմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend-ը, այս մասին ասել է նահանգապետ Աքբար Բեհնամջուն:

Նրա խոսքով՝ այդ նախագծի կապակցությամբ ադրբեջանա-իրանական տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել:

Բեհնամջուն հավելել է, որ Արդեբիլ – Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է:

Նահանգապետը նշել է, որ այդ տերմինալը կնպաստի Արդեբիլ նահանգի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացմանը Ադրբեջան, Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիայի երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031