Իրանի ԱԳ նախարարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ
Տարածաշրջանային այցի շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները:
Իրանի ԱԳ նախարարը նախ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Երևան: Զարիֆը նաև կլինի Թբիլիսիյում և Մոսկվայում:
Ավելի վաղ, Զարիֆը հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկրները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատել: