«Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել»․ Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարցեր քրեական վարույթն իրականացնող մարմնին.

1. 2020թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական հետախուզությունը քանի՞ անգամ է ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբին զեկուցել սեպտեմբերի 27-ին սպսասվող պատերազմի մասին՝ նշելով հարձակման կոնկրետ օրը և ժամը;

2. Ներկայացված զեկույցներից քանի՞սն են զեկուցվել ՀՀ ԳՇ պետին, իսկ վերջինիս կողմից՝ ՀՀ վարչապետին;

3. Հայտարարվե՞լ է արդյոք համար 1 մարտական դրություն Արցախի և Հայաստանի զինված ուժերում, թե՞ ոչ;

4. Եթե այո, ապա սեպտեմբերի քանիսի՞ց է այն հայտարարվել Հայաստանում և Արցախում և կոնկրետ ե՞րբ է այն հանվել Արցախում և ի՞նչ հիմքով;

5. Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի պատպանության բանակի և ՀՀ ԶՈւ բանակային 1-ին կորպուսի զորմասերում քանի՞ զինվոր է եղել և քանի՞ զինվոր է զոհվել քնած վիճակում՝ թշնամու թիրախային հարվածների հետևանքով;

6. Արցախի և Հայաստանի զինապահեստներում ի՞նչ ծավալի և քանակի զինամթերք է եղել սեպտեմբերի 27-ի առավոտյան և որքա՞ն (գնային) զինամթերք է ոչնչացվել թշնամու թիրախային հարվածների հետևանքով:

Հ.Գ. Ի գիտություն մեր քաղաքացիների, համար 1 մարտական դրության հայտարարման դեպքում զորքը պետք է դուրս բերվի զորամասերից, իսկ զենքը՝ զինապահեստից, քանի որ և՛ զորամասերը, և՛ զինապահեստները հասանելի և ստատիկ թիրախներ են և թշնամին հարձակման դեպքում առաջին հերթին հարվածում է հենց այդ թիրախներին:

Հ.Հ.Գ. Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել, կամ մտածում եք, որ Ձեր անգործության հետևանքով պետական դավաճանությունը չի՞ շարունակվում․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031