Բաժիններ՝

Արթուր Դավթյանը գլխավորում է շախմատի 1-ին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը։ Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է Արթուր Դավթյանը։ Դավիթ Շահինյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը 2-ական միավորով կիսում են 2-5-րդ հորիզոնականները։ Կանանց մրցաշարում առաջատարն է Նարե Առաքելյանը, ով 3 հնարավորից վաստակել է 3 միավոր։ Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը 2,5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։

Հունվարի 25-ին մրցաշարերում կկայանան 4-րդ տուրի պարտիաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031