Բաժիններ՝

Արշավիր Ղարամյանը շնորհավորել է Կարեն Ջալավյանին

Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին ոստիկանապետ, ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը շնորհավորական ուղերձ է հղել «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանին (Քյոխ)։

«Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ լինելիության համար ստիպված ենք եղել գտնվել անընդհատ պայքարի մեջ։

Այդ դարավոր պայքարի ընթացքում բացահայտել ենք հայ ժողովրդի այնպիսի զավակների, ովքեր օժտված լինելով բացառիկ ռազմական տաղանդով՝ ծնկի են բերել հակառակորդին…

Այսօր այդպիսի մի հայորդու՝ Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան տարեդարձն է։ Կարենն այն հրամանատարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ։

Կարենը, բացի հրամանատարական տաղանդից, ունի նաև հոգատար, շիտակ և ազնիվ մնալու ձիրք, ինչի ամենօրյա ականատեսն է նրա հետ առնչվող անձնակազմը։
Շնորհավոր տարեդարձդ, Կարե՛ն։ Վստահ եմ, որ ռազմական գործչի քո բնածին տաղանդն է նաև, որ թշնամուն զսպում է դիմելու իր համար աղետալի վերջաբանի հանգեցնող արկածախնդրության։ Քեզ մաղթում եմ քաջառողջություն, իսկ Հայոց աշխարհին՝ շարունակական խաղաղություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031