Լիլիթ Մակունցը հարցազրույց չի տալիս

Արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ  դեսպան: Այս լուրը հաստատել էր Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ հարցը քննարկվում է:

Այսօր խորհրդարանում մի քանի անգամ լրագրողները փորձեցին մի քանի հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լիլիթ Մակունցից, մասնավորապես՝ առանց դիվանագիտական փորձի՝ ինչպե՞ս է պատրաստվում ստանձնել մի երկրի դեսպանի լիազորությունները, ոը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, կամ ի՞նչ է պատրաստվում փոխել հայ-ամերիկյան հարաբերություններում, և այլն:

Սակայն լրագրողների բոլոր փորձերն ապարդյուն անցան․ Մակունցի օգնականները փոխանցեցին, որ վերջինս այսօր չի պատրաստվում հարցազրույց տալ, քանի որ հանդիպումներ ունի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031